Ա. Լոպուխին
«Տաճարում և սրբարանում երկու դուռ կար»։ [23] (Սինոդական թարգ․)
Սրբարանի նկարագրությունը ներառում է տեղեկություն նաև նրա դռների մասին, որոնց միջով այժմ (Եզեկ․ 42:1) մարգարեն պետք է դուրս գա։ Սրբարանն ուներ երկու դուռ՝ մեկը տանում էր դեպի սրբարան, մյուսը՝ դեպի Սրբություն Սրբոց. «․․․և երկու դուռ կար», որոնք, ըստ եբրայերենից բառացիորեն արված թարգմանության ու ըստ մարգարեի՝ նախատեսված էին «սրբարանի և Սրբություն Սրբոցի համար»․․․
«Դուռ» - «դելետ»․ այս բառից է վերցված եբրայեցերեն այբուբենի 4-րդ տառի անվանումը՝ «դալետ»։ Այստեղ առաջին անգամն է, որ Եզեկիել մարգարեն դուռն այսպես է անվանում, և գուցե դա այն պատճառով է, որ այստեղ տրվում է դռան հատուկ նկարագրությունը։ Նախկինում այն կոչվում էր «պետախ» - «բացվածք», «անցք»:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տաճարն ունէր երկու դուռ, սրբարանն էլ՝ երկու մուտք: Երկու դռներն էլ երկուական փեղկ ունէին.
(Արարատ թարգ․) Տաճարն ու սրբարանը երկու դուռ ունեին։
(Գրաբար) եղե երկու մուտք տաճարին, և երկու մուտք սրբութեանց. երկոցունց շրջանակաւ մտիցն ՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: