Ա. Լոպուխին
«Եվ դրանց վրա՝ տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված այնպես, ինչպես որ քանդակված էին պատերի վրա․ իսկ նախասրահի դիմաց՝ դրսում, փայտյա քարահատակ կար»։ [25] (Սինոդական թարգ․)
Իր գտնվելու վայրով պայմանավորված՝ արդեն իսկ սրբազան ատրիբուտներ լինելով, տաճարի դռները (այստեղ արդեն «գեկալ» բառը կիրառված է լայն իմաստով՝ վերաբերելով ամբողջ կառույցին՝ սրբարանին և Սրբություն Սրբոցին) էլ ավելի սրբազան դարձան իրենց վրա փորագրված քերովբեների և արմավենու պատկերների շնորհիվ։ Դռներն այդ պատկերներով էին զարդարված ճիշտ այնպես, ինչպես տաճարի պատերը։ Դրա շնորհիվ ամբողջ տաճարը «շրջապատված» էր այս սրբազնագույն և այդքա՜ն մեծ նշանակություն ունեցող պատկերների շարունակական և անսահման-շրջանաձև շարքով: Դռներն իրենց 2 կամ 4 փեղկերով ասես բնական շրջանակներ էին հանդիսանում վերոնշյալ պատկերների համար։
«Նախասրահի դիմաց (բառացիորեն՝ «նախասրահի երեսի առաջ», սլավոներենում՝ «էլամի երեսի առաջ»)․․․փայտյա «ավ» (ռուսերենում՝ «քարահատակ») կար» - այս «ավ» բառի ունեցած նշանակության վերաբերյալ կարծիքները տարամիտվում են։ Այն գործածվում է միայն Գ Թագ․ 7։6-րդ համարում՝ միևնույն կապակցության «կազմում»։ «Քարահատակ» իմաստի (որը ռուսերեն թարգմանության կողմից «ավ» բառին տրված ենթադրական նշանակությունն է, Գ Թագ-ում՝ «նախամուտ») համեմատությամբ առավել հավանական է սույն «ավ» բառին տրվող «հովանոց» նշանակությունը՝ մի առարկա, որն անհրաժեշտ էր նախասրահը քամուց և անձրևից պաշտպանելու համար: Այն, որ այդպիսի հովանոցները տաճարներում մեծ տարածում են ունեցել, ցույց է տալիս Էլ-Ամրիթայի տաճարի «ցելլա»-ն (Սմենդ): Յոթանասնից թարգմանության մեջ՝ «spoudaia xula» - «անհրաժեշտ փայտ» (գուցե՝ վառելափայտի պահե՞ստ), իսկ ահա Գ Թագ-ում՝ «pacoV» - «հաստություն»։ Վուլգաթայի այս հատվածում կիրառված է «grossiora ligna» («քարահատակ») եզրույթը, սակայն Գ Թագ-ում՝ «epistytium» բառը։ Թարգումում էլ գործածվում է «ստորին շեմ» տարընթերցումը:
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Նրանց վրայ, տաճարի մուտքերի վերեւում, քանդակուած էին քերովբէներ ու արմաւենիներ՝ ըստ սրբարանի քանդակների: Ազնիւ փայտէ մի կերտուածք կար կամարի դէմ-յանդիման, արտաքին կողմից: Նաեւ նեղ լուսամուտներ:
(Արարատ թարգ․) Եվ նրանց վրա, տաճարի դռների վրա քերովբեներ և արմավենիներ էին քանդակված, ինչպես որ պատերի վրա էր քանդակված։ Նախասրահի դիմաց փայտյա ամպհովանի կար։
(Գրաբար) և քանդակագործք 'ի վերայ նոցա. և 'ի վերայ մտից տաճարին քերովբէք և արմաւենիք քանդակեալք ըստ քանդակի սրբութեանցն. և փայտակերտ ազնիւ դէմ յանդիման կամարին արտաքուստ կողմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: