Եզեկիելի մարգարեության մեկնություն 41։4

Ա. Լոպուխին

«Եվ չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն, և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն, և ասաց ինձ. «Սա սրբությունների սրբությունն է»»։ [4] (Սինոդական թարգ․)
   

    Սրբությունը Սրբոցը (եբրայեցերենում այստեղ կիրառված է «rella» բառը), ինչպես Մովսեսի Վկայության խորանի և Սողոմոնի տաճարի պարագաներում, ուներ 20 կանգուն քառակուսային երկարություն։ «Տաճարի լայնությունը», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «տաճարի դիմաց» արտահայտությունը մեզ համար հասկանալի է դարձնում, որ Հրեշտակը Սրբություն Սրբոցի չափերը «որոշել» է՝ չափելով միայն նրա ճակատային պատը՝ առանց Սրբություն Սրբոց մուտք գործելու, ինչի պատճառը կա՛մ երկյուղալից պատկառանքն էր, կա՛մ էլ այն, որ հարկ էր մարգարեին (որն այլևս որևէ կերպ  չէր կարող մոտենալ այնտեղ) հնարավորություն ընձեռել գոնե աչքերով հետևելու իրեն․․․
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Չափեց դռան երկարութիւնը. քառասուն կանգուն էր, լայնութիւնը՝ քսան կանգուն տաճարի առաջ: Եւ ասաց ինձ. «Սա է սրբութիւն սրբոցը»:
(Արարատ թարգ․) Չափեց նրա երկարությունը՝ քսան կանգուն և տաճարի լայնությունը՝ քսան կանգուն տաճարի առաջ։ Եվ ինձ ասաց. «Սա սրբությունների սրբությունն է»։
(Գրաբար) Եւ չափեաց զերկայնութիւն դրանն ՝ քառասուն կանգուն, և զլայնութիւնն քսան կանգուն ՝ առաջի տաճարին. և ասէ ցիս. Ա՛յս է սրբութիւն սրբութեանցն: