Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։25

Ա. Լոպուխին

«Յոթ օր, որպես մեղքի համար զոհաբերություն, մատուցի՛ր օրը մեկ այծ (նոխազ), նաև՝ որպես զոհաբերություն թող մատուցեն մի ցլիկ՝ եզների հոտից, և մի անարատ ոչխար (խոյ)՝ ոչխարների հոտից»։ [25] (Սինոդական թարգ․)
   

    Զոհաբերությունը պետք է մատուցվեր 7 օրերի ընթացքում, քանի որ 7 թիվը ամբողջականությունը և սրբությունը մատնանշող խորհրդանշական թիվն էր, որը հինկտակարանյան օրենքում ընդունված «չափանիշն» էր մեկ օրից ավելի երկար ձգվող բոլոր տեսակի սրբազան ժամանակաշրջանների համար: Այս օրերի ընթացքում մաքրված և սրբացված զոհասեղանի վրա պետք է մատուցվեին ինչպես մեղքի համար մատուցվող զոհաբերությունը, որը կատարվում էր այծ (ավելի ճիշտ՝ ցլիկ՝ առաջին օրը, և այծ՝ հաջորդող 6 օրերին․ այստեղ ներկայացվում է հակիրճ, ընդհանրացված ձևով) զոհաբերելու միջոցով, այդպես էլ ներկայիս զոհաբերությունը, այսինքն՝ ցլիկի և ոչխարի ողջակեզը։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Թող եօթը օր անընդհատ իրենց մեղքերի համար մի նոխազ մատուցեն, նախիրներից՝ մի զուարակ, հօտերից՝ առանց արատի մի խոյ,
(Արարատ թարգ․) Յոթ օր կմատուցես՝ օրը մեկ նոխազ մեղքի պատարագի համար, արջառներից՝ մի ցլիկ և ոչխարներից՝ մի խոյ. անարատներից պիտի մատուցվեն։
(Գրաբար) Զեւթն օր արասցեն նոխազ մի վասն մեղաց հանապազ, և զուարակ մի յարջառոց, և խոյ մի ‘ի հօտից անարատ արասցեն: