Եզեկիելի մարգարեության մեկնություն 44։22

Ա. Լոպուխին

«Ո՛չ այրուն և ո՛չ էլ ամուսնուց բաժանվածին նրանք իրենց համար կին չպիտի առնեն, այլ կարող են իրենց համար կին առնեն Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրի է»։ [22] (Սինոդական թարգ․)
   

    Մաքրությանը վերաբերող պահանջն ավելի ու ավելի է ներգրավվում քահանայի կյանքին առնչվող կարևորագույն ասպեկտների մեջ՝ զգեստներից մինչև մազեր, այնուհետև` կերակուր, և վերջապես՝ ամուսնական համատեղ կյանք: Քահանան չպետք է ամուսնանա այրու կամ ամուսնալուծվածի հետ, այլ միայն` մաքուր կույսի հետ և, առավել ևս, այդ օրիորդը պետք է լինի Իսրայելի ցեղից, քանի որ օտարազգի կանայք համարվում էին այլ աստվածների դուստրերը (Մաղ. 2:11), որոնց հետ Յահվեն չի ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ։ Դրա մեկտեղ սակայն` քահանայի այրին, քանի որ սրբագործված է մի ժամանակ քահանայի հետ համատեղ ապրելու շնորհիվ, մեկ այլ քահանայի կողմից կարող է ընդունել որպես կին: Մինչդեռ Մովսեսի պահանջներն այդքան էլ խիստ չէին. քահանային արգելվում էր ամուսնանալ միայն պոռնիկի հետ, այսինքն` այն կնոջ, որը զրպարտվում էր որպես պոռնիկ կամ էլ ամուսնալուծվել էր այդ պատճառով, իսկ ահա քահանայապետին արգելվում էր ամուսնանալ նույնիսկ այրու հետ (Ղևտ. 21:7, 13 և հաջորդող համարները):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Որբեւայրի կամ արձակուած կնոջն իրենց կին թող չառնեն, այլ՝ Իսրայէլի տան ծնունդ կոյսերի կամ քահանայից մնացած որբեւայրու:
(Արարատ թարգ․) Այրուն և արձակվածին իրենց համար կին չպիտի առնեն, այլ Իսրայելի տան սերնդից եղող կույսին կամ այն այրուն, որ մի քահանայի այրին է մնացել։
(Գրաբար) Եւ զայրի, և զհանեալ մի՛ առնուցուն իւրեանց ‘ի կանայս, այլ զկոյսս ‘ի զաւակէ տանն Իսրայէլի. և այրի թէ իցէ ‘ի քահանայէ մնացեալ՝ առցեն: