Ա. Լոպուխին
«Արդուն («yefa») և մարը («bat») նույն չափի պիտի լինեն` այնպես, որպեսզի մարը («bat») իր մեջ պարունակի քոռի (հոմերի) մեկ տասներորդը, և արդուն («yefa»)՝ քոռի (հոմերի) մեկ տասներորդը. դրանց չափը պետք է լինի քոռի համեմատ»։ [11] (Սինոդական թարգ․)
«Արդուն («yefa») և մարը («bat»)» նույն ծավալը մատնանշող չափման երկու միավորներ են, սակայն դրանցից առաջինը կիրառվում է հեղուկ մարմինների չափը որոշելու համար, իսկ երկրորդը՝ պինդ մարմինների համար: Թե' մեկը, թե' մյուսը հավասար են 36,4 լիտրի, որն էլ իր հերթին համարժեք է մոտավորապես 3 դույլի կամ 11 նռնաքարի (փայտե կամ երկաթե անոթ, կաթսա): «Bat»-ը առաջին անգամ հիշատակվում է Եսայի մարգարեի կողմից և, հետևաբար, այն ավելի ուշ շրջանում կիրառություն գտած չափման միավոր է: Մովսեսի համար որպես հեղուկ մարմինների չափման միավոր կիրառվում էր «հինա»-ն (Ղևտ. 19:36), որը հավասար էր 1/6 «yefa»-ի: Հոմերը հավասար էր 364,4 լիտրի: Ավելի մեծ չափերի կիրառության դեպքում չարաշահումների հավանականությունն ավելի քիչ էր, ուստի դրանցով չափվում են (5,10) նաև փոքր մարմինները...
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Կապիճը թող նոյնը լինի՝ տալիս թէ առնելիս: Գրիւի մէկ տասներորդը մէկ կապիճ կը լինի. մէկ տասներորդ գրիւը՝ կապիճը, իր կշռով հաւասար կը լինի մէկ արդուի :
(Արարատ թարգ․) Արդուն և մարը մեկ չափ լինեն, որպեսզի մարը քոռի մեկ տասներորդը պարունակի, և արդուն ևս՝ քոռի մեկ տասներորդը. նրա չափը քոռի համեմատ լինի։
(Գրաբար) Եւ կապիճ նո՛յն լիցի տալոյ և առնլոյ. տասներորդն գրուի եղիցի կապիճ. և տասներորդ գրուի կապիճն, կշի՛ռ ըստ գրուին, և ըստ արդուին եղիցի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: