Ա. Լոպուխին
«Սա է այն տուրքը, որը դուք պետք է տաք իշխանին. մեկ վեցերորդ արդու («yefa»)` մեկ քոռ (հոմեր) ցորենից, և մեկ վեցերորդ արդու («yefa»)` մեկ քոռ (հոմեր) գարուց»։ [13]
Իշխանին տրվող «տուրքը», ինչպես և սրբազան տուրքն էր (Եզեկ. 44:30, հմմտ. 45:1), արտահայտվում է «teruma» բառով, քանի որ այս «իշխանական» տուրքը նույնպես, վերջիվերջո, գնում էր դեպի տաճար և դեպի պաշտամունքը, չնայած որ այս բառը «Առակ. 29:4-րդ համարում աշխարհիկ նշանակություն ունի» (Սմենդ): Հացահատիկի տուրքը վճարվում էր միայն ամենակարևոր տեսակներից և կազմում էր բերքի 1/60-րդ մասը, քանի որ 1 «yefa»-ն հավասար էր հոմերի 1/10-րդ մասին, իսկ տուրքը կազմում էր «yefa»-ի 1/6-րդ մասը։
«Մեկ վեցերորդ [մասը]…» - բառացիորեն` «բաժանել 6 մասի» (այսինքն` թվականի փոխարեն գործածված է բայ):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ սա կը լինի այն նուէրը, որ դուք կը բաժանէք. գրիւի մէկ վեցերորդ մաս ցորեն, արդուի մէկ վեցերորդ մաս գարի:
(Արարատ թարգ․) Սա է ձեր մատուցելու ընծան՝ մեկ քոռ ցորենից՝ մեկ վեցերորդ արդու և մեկ քոռ գարուց՝ մեկ վեցերորդ արդու։
(Գրաբար) Եւ ա՛յս պտուղ իցէ զոր զատանիցէք. զվեցերորդ չափոյն ‘ի գրուէ ցորենոյ, և զվեցերորդ արդուի ‘ի քոռէ գարւոյ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: