Ա. Լոպուխին
«Յոթերորդ ամսում՝ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, յոթ օր շարունակ նա պիտի մատուցի նույն բանը. մեղքի համար մատուցված նույն զոհաբերությունը, նույն ողջակեզը և նույն քանակությամբ հացի ընծան ու նույն քանակությամբ յուղը»։ [25]
«Տոնի ժամանակ» - խոսքն այն տոնի մասին է, որը համապատասխանում էր Տաղավարահարաց տոնին, բայց ինչ-ինչ պատճառներով այս տոնն իր անունով չի անվանվում (նորագույն շրջանի մեկնաբաններից ոմանք կարծում են, որ դրա պատճառն այս տոնի՝ ամենահինը լինելու հանգամանքն էր, որի շնորհիվ և այն համարվում էր տոն – «exochn»)։ Սույն տոնը միանգամայն համահավասար էր Պասեքին և տարվա երկրորդ կիսահատվածում զբաղեցնում էր այն նույն դիրքը, ինչ Պասեքը` առաջին կիսահատվածում։
--------------------------------
[25](Էջմիածին թարգ․) Երրորդ ամսին, ամսուայ տասնհինգերորդ օրը, այն եօթը օրերի պէս տօն կը կատարեն մեղքերի քաւութեան համար՝ նոյնպիսի ողջակէզներով, ազնիւ ալիւրով ու ձէթով»:
(Արարատ թարգ․) Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ տոնի ժամանակ, այսպես պիտի արվի յոթ օր, թե՛ մեղքի պատարագը, թե՛ ողջակեզը, թե՛ հացի ընծան, թե՛ յուղը»։
(Գրաբար) Եւ յամսեանն երրորդի որ օր հինգետասան իցէ ամսոյն արասցեն տօն ըստ օրինակի եւթանց աւուրց. որպէս վասն մեղացն՝ և վասն ողջակիզացն. և ըստ նաշհւոյն՝ և ըստ ձիթոյն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: