Ա. Լոպուխին
«Գավթի բոլոր չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն՝ լայնությամբ, բոլոր չորս անկյուններում նույն չափի»։ [22] (Սինոդական թարգ․)
«Շրջափակ» («ծածկված») – եբրայեցերենում` «keturot», որն անհասկանալի և եզակի կիրառություն ունեցող մի բառ է (ap. leg.): Թարգումը և Պեշիթոն այս բառի ծագումը կապում են արամերեն «փակել», «կապել» (ասել է թե` պարսպապատել - 23-րդ համար) արմատի հետ` եզրակացնելով, որ այստեղ խոսքը տանիքածածկ գավիթների մասին է: Թալմուդում կիրառվում է «անծածկ» բառը (որը մի հավելում է` տրված «գավիթ» բառին): Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը տարընթերցվել է «ketanot» - «փոքր», Վուլգաթայում` «disposita»...
«Անկյուններում» - այս բառը համապատասխանում է եբրայեցերեն «mekhuktsaot» բառին, որն արամեական ծագում ունի և կարող է նշանակել`
1) անկյան ներքո գտնվող,
2) անկյուններում տեղադրված,
3) քառանկյուն: Մասսորեթական բնագրի կազմողները կասկածելիորեն նշում են «puncta extraordinaria» տարբերակը: Յոթանասնից թարգմանության մեջ, Պեշիթոյում ու Վուլգաթայում այս բառը բացակայում է, և սույն 22-րդ համարը սկսվում է հետևյալ բառերով. «Գավթի անկյունում» - տե՛ս 21-րդ համարի բացատրությունը։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Փոքր գաւիթը քառասուն կանգուն երկարութիւն եւ երեսուն կանգուն լայնութիւն ունէր: Չորսն էլ մի չափի էին, չորսի շուրջն էլ պատշգամբներ կային:
(Արարատ թարգ․) Գավիթի չորս անկյուններում շրջափակ գավիթներ կային՝ քառասուն կանգուն երկարությամբ և երեսուն՝ լայնությամբ. այն չորսը մի չափի էին։
(Գրաբար) ընդ չորս կողմանս սրահին։ Գաւթին փոքու ՝ քառասուն կանգուն երկայնութիւն. և երեսուն կանգուն լայնութիւն. մի չափ էր չորեցունց:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: