Ա. Լոպուխին
«Եվ նրանց չորսի շուրջն էլ պատեր կային, իսկ պատերի շուրջը սարքված էին բուխարիներ` շուրջանակի»։ [23] (Սինոդական թարգ․)
«Պատեր» - եբրայեցերենում` «tur» - «շարք» - Գ Թագ. 6:36-րդ, 7։4-րդ և 12-րդ համարներում խոսվում է քարերի շարքերի մասին։ Յոթանասնից թարգմանության մեջ` «exedrai» - «արգելք»: Այս պատերի հիմնական նշանակությունն այն էր, որ դրանց մեջ կրակի օջախներ էին պատրաստվում։
«Շուրջը» - եբրայեցերենում` «takat» - «տակ», ինչպես որ նաև Յոթանասնից թարգմանության և Վուլգաթայի մեջ է: Վերոնշյալ օջախները, ամենայն հավանականությամբ, գետնափոր էին` գտնվում էին գետնի տակ:
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Խոհանոցներ էլ կային պատշգամբի տակ, չորս կողմերին:
(Արարատ թարգ․) Եվ նրանց չորսի շուրջն էլ շուրջանակի մեկ որմածք կար, որը սարքված էր եփարաններով՝ շարքերի տակ՝ շուրջանակի։
(Գրաբար) Եւ պատշգամք շուրջանակի զչորեքումբք. և խոհակերոցք շինեալք 'ի ներքոյ պատշգամացն շուրջանակի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: