Ա. Լոպուխին
«Ապա ասաց ինձ. «Ահա այն եփարանները, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհաբերությունները»»։ [24] (Սինոդական թարգ․)
«Տաճարի ծառայողները» - այսինքն` ղևտացիները (Եզեկ. 44:11-րդ համար հմմտ. Եզեկ. 44:15-րդ համար):
«Զոհաբերությունները» - եբրայեցերենում` «zevakh». ավելի ճշգրիտ է սլավոներեն «մորթվածները» տարբերակը (հունարենում` «qumata»), սակայն այստեղ նկատի են առնվում միայն խաղաղության զոհաբերությունները, որոնցից ժողովուրդը կարող էր ճաշակել (հմմտ. Ա Թագ. 2:13-րդ համարը և շարունակությունը):
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Նա ինձ ասաց. «Սրանք խոհանոցներ են, ուր տաճարի սպասաւորները ժողովրդի մատուցած զոհերի միսն են եփում»:
(Արարատ թարգ․) Ապա ինձ ասաց. «Սրանք եփարաններն են, որտեղ տաճարի ծառայողները պիտի եփեն ժողովրդի զոհը»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Ա՛յս տունք են խոհակերաց, ուր հասուցանիցեն պաշտօնեայքն տանն զզենլիս ժողովրդեանն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: