Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավթի դարպասը, որը նայում է դեպի արևելք, փակված պիտի լինի աշխատանքի վեց օրերի ընթացքում, իսկ շաբաթ օրը պիտի բացվի և ամսամուտի օրը պիտի բացվի»: [1] (Սինոդական թարգ․)
Այն դեպքում, երբ արտաքին արևելյան դարպասը պետք է անընդհատ փակված մնար (Եզեկ. 44:1)՝ որպես Աստծո լիակատար անհասանելիության նշան, ներքին արևելյան դարպասը տոն օրերին բացվում էր` ապագա տաճարից բխող Հայտնությունը հռչակելու և այն հասանելի դարձնելու նաև նրանց համար, ովքեր իրավունք չունեին մուտք գործելու այնտեղ։ Այդ տոն օրերի ընթացքում Աստված ավելի «շատ» էր ճանաչվում ու «շոշափվում», քան սովորական օրերին։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Ներքին գաւթի դուռը, որ արեւելք է նայում, վեց լուր օրերին փակ կը լինի, իսկ շաբաթ օրը կը բացուի: Ամսագլխի օրն էլ կը բացուի:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Ներքին գավիթի դեպի արևելք նայող դարպասը փակված պիտի լինի աշխատանքի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացվի և ամսագլխի օրը բացվի։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Աստուած. Դուռնն որ 'ի ներքնում սրահին հայի ընդ արևելս. եղիցի փակեալ զվե՛ց աւուրսն արգոյս, և յաւուրն շաբաթու բացցի, և յաւուրն ամսագլխոցն բացցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: