Եզեկիելի մարգարեության մեկնություն 47։21

Ա. Լոպուխին

«Եվ այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև որպես ժառանգություն` ըստ Իսրայելի ցեղերի»։[21] (Սինոդական թարգ․)
   

    «Բաժանե՛ք…ըստ ցեղերի» - չի ասվում, թե՝ «վիճակահանությամբ», ինչպես որ ասվում է հաջորդ համարում, որում խոսվում է առանձին ընտանիքներին բաժին հասնող ժառանգության մասին: Ի տարբերություն Հեսու Նավեի` ցեղերին բաժին ընկնող հողակտորները հատկացվում են Աստծո կողմից, այլ ոչ թե` տրվում վիճակահանությամբ (Եզեկ. 48:1-ին համար և այլ տեղիներ, տե'ս նաև 45:1-ին համարի բացատրությունը):
   
    Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 47:13
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Դուք երկիրը բաժանելու էք նրանց միջեւ.
(Արարատ թարգ․) Այս երկիրը բաժանե՛ք ձեր միջև ըստ Իսրայելի ցեղերի։
(Գրաբար) Եւ բաժանեսջիք զերկիրն զայն նոցա, և ազգացն Իսրայէլի