Ա. Լոպուխին
«Դանի սահմանի կողքին` արևելյան կողմից դեպի արևմտյան [կողմը], դա Ասերի մեկ բաժինն է»։ [2] (Սինոդական թարգ․)
«Կողքին» - եբրայեցերենում` «al», որ նշանակում է «վերևում», «վրա», Յոթանասնից թարգմանության մեջ` «-ից»:
«Արևելյան կողմից դեպի արևմտյան [կողմը]» - «կողմ», «եզր» («peat»), այսինքն՝ խոսքն ապագա Սբ. Երկրի մասին է, որը ձգվում է Հորդանանից դեպի արևելք` մինչև Միջերկրական ծով՝ արևմուտքում:
«Արևմտյան» - բառացիորեն` «ծովի եզրը»: Այս արտահայտությունն այնքան էլ հակիրճ չէ (որքան 1-ին համարում նույն նյութի վերաբերյալ ասված խոսքը) և շատ ավելի հասկանալի է: Բայց Յոթանասնից թարգմանության մեջ ասվում է` «արևելքում նույնիսկ մինչև ծովը» - «ta proV anatolaV, 'ewV proV twn proV qalassan»:
«Դա Ասերի մեկ բաժինն է» - բառացիորեն` «Ասերը` մեկ»...Թե ինչու է այստեղ տեղակայված Ասերի հողակտորը, այդ մասին տե'ս նախորդ համարի մեկնաբանության մեջ:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Դանի սահմաններից դէպի արեւելք, մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ասերի ցեղին:
(Արարատ թարգ․) Դանի սահմանի կողքին արևելյան կողմից դեպի արևմտյան կողմը. Ասերը՝ մեկ բաժին։
(Գրաբար) Եւ ‘ի սահմանաց անտի Դանայ յարևելակողմ մինչև ‘ի ծովակողմ՝ Ասերայ բաժին մի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: