Եզեկիելի մարգարեության մեկնություն 8։13

Ա. Լոպուխին

«Եվ ասաց ինձ. «Նայի՛ր, և կտեսնես ավելի մեծ պղծություններ, որ նրանք անում են»»։ [13] (Սինոդական թարգ․)
   

   Թամուզի համար ողբը կարելի է համարել էլ ավելի գարշելի, քան նախորդող պաշտամունքը, քանի որ Թամուզի համար ողբացողները կանայք էին, որոնք այն ժամանակ հիմնականում հեռու էին կանգնած կրոնից, իսկ դա վկայում էր պաշտամունքի լայն տարածվածության մասին: Ինչպես 6-րդ համարի պարագայում էր, այստեղ նույնպես այդ արտահայտությունը կարող է լինել ընդամենը մի հռետորական փոխաբերություն։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Եւ ասաց ինձ. «Էլի ուրիշ աւելի մեծ անօրէնութիւններ կը տեսնես, որ գործում են դրանք»:
(Արարատ թարգ․) Նաև ասաց ինձ. «Ավելի մեծ պիղծ բաներ կտեսնես, որ անում են նրանք»։
(Գրաբար) Եւ ասէ ցիս. Դարձեալ ևս մեծամեծ անօրէնութիւնս տեսցես՝ զոր գործեն դոքա։