Ա. Լոպուխին
«Ուստի Ես զայրույթով պիտի վարվեմ, Իմ աչքը չպիտի խնայի, և Ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն Իմ ականջներին, նրանց չեմ լսելու»։ [18] (Սինոդական թարգ․)
«Թեև բարձրաձայն աղաղակեն Իմ ականջներին, նրանց չեմ լսելու» - Սա մի նոր գաղափար է այն նախորդող կրկնությունների միջից, որոնցից բաղկացած է համարը, և սույն գաղափարն ինքնին ավելի է զորեղացնում փոխանցվող միտքը։ Սակայն այս նախադասությունն իրենից ներկայացնում է բառացի համընկնում (բանապաշտները՝ ռացիոնալիստները, այն համարում են «տհաճ» համընկնում) հաջորդող գլխի սկզբնահատվածի հետ, ինչի պատճառով էլ մեկնաբանները կասկածանքով են նայում այս արտահայտության վավերականությանը․ հունական ձեռագրերի մեծ մասում սույն նախադասությունը բացակայում է:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Ես էլ դրանց հետ բարկութեամբ եմ վարուելու. գթասիրտ աչքով չեմ նայելու, ոչ էլ ողորմելու եմ: Ականջիս գոռան էլ, չեմ լսելու դրանց»:
(Արարատ թարգ․) Ես զայրույթով պիտի վարվեմ, իմ աչքը չպիտի խնայի, և ես չպիտի ողորմեմ, ու թեև բարձրաձայն աղաղակեն իմ ականջներին, ես նրանց չեմ լսելու»։
(Գրաբար) Եւ ես արարից ընդ դոսա բարկութեամբ, և ո՛չ խնայեսցէ ակն իմ, և ո՛չ ողորմեցայց նոցա. և աղաղակեսցեն յականջս իմ մեծաձայն, և ո՛չ լուայց նոցա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: