Ա․ Լոպուխին
4-6. Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. «Ես կանցնեմ Եգիպտոսի միջով: [4] Եվ եգիպտացիների երկրում կմեռնեն բոլոր անդրանիկները՝ իր գահին բազմած փարավոնի անդրանիկից սկսած մինչև երկանքի մոտ աշխատող աղախնու անդրանիկն ու բոլոր անասունների առաջնածինները: Եվ Եգիպտոսի ողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կլինի, որի նմանը չի եղել և չի էլ լինի: (Սինոդական թարգ․)
Տե՛ս 12-րդ գլխի 31-32-րդ համարների մեկնությունը:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Մովսէսն ասաց փարաւոնին. «Այսպէս է ասում Տէրը. «Կէս գիշերին ես կը մտնեմ Եգիպտոս,
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ասաց. «Այսպես է ասում Տերը. “Կեսգիշերին Ես կանցնեմ Եգիպտոսի միջով,
(Գրաբար) Եւ ասէ Մովսէս. Այսպէս ասէ Տէր. Զհասարակ գիշերաւ ես մտից ի մէջ Եգիպտոսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: