Ա․ Լոպուխին
16-20. Եվ առաջին օրը սուրբ ժողով պիտի ունենաք, և յոթերորդ օրը ևս թող սուրբ ժողով լինի: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարեք, այլ կատարեք միայն ա՛յն, ինչ կապված է յուրաքանչյուր մարդու անձնական կարիքների հետ: [16] Պահե՛ք բաղարջների տոնը, որովհետև ձեր զորքերը հենց այդ օրը դուրս բերեցի Եգիպտոսի երկրից: Եվ սերնդեսերունդ պահե՛ք այդ օրը՝ որպես հավիտենական կանոն: Առաջին ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյից սկսած բաղարջ հաց կուտեք մինչև ամսվա քսանմեկերորդ օրվա երեկոն: Յոթ օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կուտեն, կվերանան Իսրայելի ժողովրդից, լինի օտարական, թե տեղաբնակ: Թթխմորով ոչինչ չուտեք: Բաղարջ հաց պիտի ուտեք ձեր բոլոր բնակավայրերում»: (Սինոդական թարգ․)
Տոնի սկիզբն ու ավարտը նվիրագործվում էին խորանի առջև սուրբ հավաքներով (Ղևտ. 23:6, Թվ. 28:17): Ամեն տեսակի չար բաներից հրաժարվածներն իրենց անձերը հանձնում էին Տիրոջը և կենցաղային հոգսերի պատճառով էլ չէին շեղվում Նրա պաշտամունքից: Բաղարջակերաց տոնի առաջին և յոթերորդ օրերի հանգիստը նման է շաբաթ օրվա հանգստին, սակայն նույնքան խիստ չէ (Ելք 16:23):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Առաջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրական եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարեցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ:
(Արարատ թարգ․) Եվ թող առաջին օրը սուրբ ժողով լինի, և յոթերորդ օրը ևս թող սուրբ ժողով լինի ձեզ համար: Այդ օրերին բնավ գործ մի՛ արեք, ով ինչ պիտի ուտի, միայն ա՛յդ պատրաստեք:
(Գրաբար) Յառաջնմէ աւրէն մինչչեւ յաւրն եւթներորդ. եւ աւրն եւթներորդ նուիրեալ եղիցի ձեզ սուրբ: Զամենայն գործ սպասու մի գործիցէք ի նմա, բայց այն որ գործիցի ամենայն անձին` այն միայն գործեսցի ձեզ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: