Ելից գրքի մեկնություն 19։5

Ա․ Լոպուխին

Եվ ուրեմն, եթե լսեք Ինձ և պահեք Իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք Իմ ընտրյալ ժողովուրդը, որովհետև Իմն է ամբողջ երկիրը: (Սինոդական թարգ․)[5]
   
   Եվ իսկապես, Աստծո կամքին հնազանդվելը, որը պետք է արտահայտվի կնքված ուխտի կատարմամբ, կհանգեցնի նոր, անհավանական ողորմածության: Այն կարտահայտվի նրանում, որ հրեաները կդառնան «Աստծո թանկարժեք սեփականություն» (եբր. «segulla», հմմտ. Ա Մնաց. 17:22; հուն. λαὸς περιούσιος)՝ աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ: Բոլոր ժողովուրդներն Աստծո սեփականությունն են արարչագործությամբ, մինչդեռ Իսրայելը Նրա սեփականությունն է ընտրությամբ և փրկությամբ (Բ Օր. 4:20; 7:6; 14:2, Սաղմ. 134:4): Այդ թանկարժեք «բախտավորությամբ» էլ նա հավատարիմ կմնա ուխտի պայմաններին (Բ Օր. 26:18):
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Արդ, եթէ ուշադիր լսէք իմ ասածը եւ պահէք իմ դրած ուխտը, դուք բոլոր ազգերի մէջ կը լինէք իմ ընտրեալ ժողովուրդը, որովհետեւ իմն է ամբողջ երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ այժմ եթե իրապես լսեք Ինձ ու պահեք Իմ ուխտը, այնժամ դուք Ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև Իմն է ամբողջ երկիրը:
(Գրաբար) Եւ արդ` եթէ լսելով լուիցէք ձայնի իմում, եւ պահիցէք զուխտն իմ, եղիջիք դուք ինձ ժողովուրդ սեպհական յամենայն ազգաց. զի իմ է ամենայն երկիր.