Ա․ Լոպուխին
Եվ դուք Ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ պիտի լինեք»: Ահա սրանք են այն խոսքերը, որ պիտի ասես Իսրայելի որդիներին»: (Սինոդական թարգ․)[6]
Հրեաներն Աստծո թանկարժեք սեփականությունն են, քանի որ, Նրա ուխտը պահելով, դառնում են քահանաների թագավորություն: Ամբողջ ժողովուրդը Աստծո հետ մերձավոր շփման մեջ կլինի, ինչին արժանանում են անհատները՝ քահանաները, որոնք կոչված են Աստծո և մարդկանց միջև միջնորդներ լինելու (Ղևտ. 10:3): Ժողովուրդը, լինելով քահանա՝ Տիրոջ սպասավոր (Ես. 61:6) ու Նրա կամքի և փրկության մարգարե, թանկ կլինի Աստծո աչքին (Ես. 42): Որպես քահանաների թագավորություն՝ հրեաները կոչված են լինելու «սուրբ ժողովուրդ»՝ զերծ մեղքերից (Ղևտ. 11:44-45, 20:26, Բ Օր. 14:2):
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Դուք կը լինէք ինձ համար որպէս թագաւորութիւն, որպէս քահանայութիւն եւ որպէս սուրբ ազգ: Իմ այս ասածները դու կը հաղորդես իսրայէլացիներին»:
(Արարատ թարգ․) Եվ դուք Ինձ համար քահանաների թագավորություն և սուրբ ազգ պիտի լինեք”: Ահա սրանք են այն խոսքերը, որ պիտի ասես Իսրայելի որդիներին»:
(Գրաբար) եւ դուք եղիջիք ինձ ի թագաւորութիւն, եւ ի քահանայութիւն` եւ յազգ սուրբ: Զայս բանս խաւսեսցիս ընդ որդիսն Իսրայէլի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: