Ելից գրքի մեկնություն 19։7

Ա․ Լոպուխին

7-9․ Եվ Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին և նրանց հաղորդեց բոլոր այն խոսքերը, որ նրան պատվիրել էր Աստված: [7] Եվ ամբողջ ժողովուրդը միաբերան պատասխանեց ու ասաց. «Մենք կկատարենք Տիրոջ բոլոր խոսքերը»: Եվ Մովսեսը ժողովրդի խոսքերը հայտնեց Աստծուն: Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ահա Ես քեզ մոտ պիտի գամ ամպի սյան մեջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ Ես ասելու եմ քեզ, և նա հավիտյան պիտի հավատա քեզ»: Եվ Մովսեսը ժողովրդի ասածը հայտնեց Աստծուն: (Սինոդական թարգ․)
   
   Ժողովրդի՝ ուխտը պահելու վերաբերյալ համաձայնություն տալն (Ելք 19:8) անիմաստ կլիներ առանց Տիրոջ աստվածային հեղինակության հանդեպ հավատքի, իսկ այդ հեղինակության հանդեպ հավատքն էլ ունայն կլիներ՝ առանց Մովսեսի՝ ուխտի կնքման միջնորդի, Աստծո պատվիրակի ու աստվածային կամքի պատգամաբերի հանդեպ վստահություն ունենալու: Իսկ հրեաները Մովսեսին որպես այդպիսին կընդունեն՝ լսելով ամպի միջից նրան ուղղված Տիրոջ խոսքը. Մովսեսը ժողովրդին հայտնություն է բերում:
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Մովսէսը վերադարձաւ, կանչեց ժողովրդի ծերերին եւ նրանց հաղորդեց բոլոր այն խօսքերը, որ նրան պատուիրել էր Աստուած:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսը եկավ, կանչեց ժողովրդի ծերերին ու նրանց առաջ հայտնեց այս բոլոր խոսքերը, որոնք Տերը պատվիրեց իրեն:
(Գրաբար) Եկն Մովսէս եւ կոչեաց զծերս ժողովրդեանն. եւ եդ առաջի նոցա զամենայն բանս զայսոսիկ զոր պատուիրեաց նմա Աստուած: