Ա․ Լոպուխին
Եթե նա այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա նա առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակվի: (Սինոդական թարգ․)[11]
Եթե տան տերը մերժված հարճին թույլ չտա փրկագնով ազատվել, որդու հարճին որպես դստեր չվերաբերվի և որդու մոտ ուրիշ հարճերի առկայության դեպքում նրան զրկի որդու հետ ապրելուց, ապա, այս երեք պայմանները չկատարելու հանգամանքով պայմանավորված, հարճն իրավունք կստանա առանց փրկագնի հեռանալու նրանից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Եթէ ամուսինն այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա կինն առանց փրկագնի՝ ձրի, ազատ թող արձակուի»:
(Արարատ թարգ․) Եթե այս երեք բաները չանի նրա համար, այնժամ թող նա ձրի, առանց վճարի դուրս գա:
Օրենքներ հարվածելու և մարդասպանության մասին
(Գրաբար) Ապա թէ զերիս զայսոսիկ ոչ առնիցէ նմա, ձրի իսկ ելցէ առանց արծաթոյ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: