Ա․ Լոպուխին
Եթե եզը մի ստրուկի կամ ստրկուհու հարվածի, եզի տերը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ եզը թող քարկոծվի: (Սինոդական թարգ․)[32]
30 սիկղը, ամենայն հավանականությամբ, կազմում է ստրուկ գնելու գումարի չափը, նման այն բանին, որ 50 սիկղն էլ կազմում է հասուն մարդու փրկագնի չափը (Ղևտ. 27:3):
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Եթէ ցուլը մի ստրուկի կամ ստրկուհու հարուածի, ցլատէրը նրանց տիրոջը երեսուն սիկղ արծաթ թող վճարի, իսկ ցուլը թող քարկոծուի:
(Արարատ թարգ․) Եթե եզը հարվածի ծառայի կամ աղախնու, ապա եզան տերը երեսուն սիկղ արծաթ պիտի տա նրանց տիրոջը, իսկ եզը պիտի քարկոծվի:
(Գրաբար) Իսկ եթէ զծառայ կամ զաղախին հարկանիցէ ցուլն, երեսուն կրկին սատեր արծաթոյ տացէ տեառն նոցա. եւ ցուլն քարկոծ լիցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: