Ելից գրքի մեկնություն 22։10

Ա․ Լոպուխին

10-11․ Եթե մեկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որևէ այլ անասուն ի պահ տա և պահ տրվածը վնասվածք ստանա, սատկի կամ հափշտակվի, և այդ բանը հաստատող ոչ մի վկա չլինի։ [10] Ապա երկուսի միջև թող Տիրոջ անունով երդում լինի: Նա, ում մոտ անասունը պահ է տրված եղել, եթե երդվի, որ երբեք նենգ մտադրություն չի ունեցել մերձավորի ունեցվածքի վրա, տերը թող բավարարվի դրանով, իսկ պահողը թող չվճարի: (Սինոդական թարգ․)
   
   Վկաների բացակայությունը (ոչ ոք դա չտեսնի), որը թույլ չի տա իմանալ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել  պահ տրված անասունի կորուստը, փոխարինվում է կասկածյալի կողմից տրված երդումի նկատմամբ վստահությամբ (հմմտ. Ելք 22:8): Անասունի տերը «պետք է ընդունի» այն և բավարարվի դրանով, քանի որ այլևս իրավունք չունի փոխհատուցում պահանջել:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եթէ մէկը մի մարդու էշ, եզ, ոչխար կամ որեւէ այլ անասուն ի պահ տայ եւ պահ տրուածը վնասուածք ստանայ, սատկի կամ յափշտակուի, եւ այդ բանը հաստատող ոչ մի վկայ չլինի,
(Արարատ թարգ․) Եթե մեկն իր հարևանին էշ կամ եզ կամ ոչխար կամ մի անասուն ի պահ տա, և եթե նա սատկի կամ վնասվի կամ էլ հափշտակվի ու տեսնող չլինի,
(Գրաբար) Եւ եթէ տայցէ ոք ընկերի իւրում էշ, կամ եզն, կամ ոչխար, կամ այլ ինչ անասուն ի պահեստ, եւ բեկցի` կամ մեռցի` կամ գերի վարեսցի, եւ ոչ ոք գիտասցէ.իւրոյ: