Ա․ Լոպուխին
16-17․ Եթե մեկը գայթակղում է չնշանված մի կույսի և պառկում նրա հետ, ապա նա պիտի տա նրա օժիտը և նրան կնության առնի: [16] Իսկ եթե աղջկա հայրը չհամաձայնի նրան կնության տալ իր աղջկան, խաբողը նրա հորը արծաթ թող վճարի այնքան, ինչքան օժիտ որ սահմանված է կույսերի համար: (Սինոդական թարգ․)
Աղջկան գայթակղելը նրա գերագույն արժանիքի՝ կուսության գողությունն է համարվում, և դրա հետ մեկտեղ աղջիկն արժեզրկում է, եթե նկատի ունենանք նրա հնարավոր ամուսնության կամ ստրկության վաճառվելու պարագաները: Այդ պատճառով էլ գայթակղողը վճարում է 50 սիկղ (Բ Օր. 22:28-29) և հոր համաձայնության դեպքում (Ծննդ. 34:11-12) ամուսնանում է նրա հետ՝ հետագա ողջ կյանքի ընթացքում զրկված լինելով ամուսնալուծվելու իրավունքից:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:
(Արարատ թարգ․) Եթե մեկը խաբի չնշանված աղջկա ու պառկի նրա հետ, անպատճառ պիտի տա նրա օժիտը և նրան կնության առնի:
(Գրաբար) Իսկ եթէ ոք խաբեսցէ զկոյս զոչ խաւսեալ` եւ ննջեսցէ ընդ նմա, վարձանաւք վարձեսցի զնա իւր կնութեան:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: