Ելից գրքի մեկնություն 22։18

Ա․ Լոպուխին

Մի՛ թողեք, որ կախարդներն ապրեն: (Սինոդական թարգ․)[18]
   

   18-20-րդ համարներում շարադրված օրենքները ոչ թե սահմանափակում են մերձավորի այս կամ այն իրավունքնները, այլ պատիժներ են սահմանում Աստծո ժողովրդի բարոյական և կրոնական կյանքի հիմնական սկզբունքները խախտելու համար, ինչն անհանդուրժելի է համարվում:

   Կախարդությունը՝ չար (խավարի) ուժերի հետ երևակայական կամ իրական շփումը, անհամատեղելի է աստվածային հովանավորության ներքո եղող հավատքի (Թվ. 23:22-23) և հատնության գոյության հետ (Բ Օր. 18:10-14): Գուշակները, բախտագուշակները, կախարդները և այլq պետք է մահվան դատապարտվեն քարկոծման միջոցով (Ղևտ. 20:27), և թույլ կնոջ հանդեպ խղճահարությունը չպետք է հրեաներին ստիպի խուսափել կախարդների հանդեպ օրենքի ողջ խստությունը կիրառելուց:
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն:
(Արարատ թարգ․) Թույլ չտաս, որ կախարդն ապրի:
(Գրաբար) Զկախարդս մի ապրեցուցանիցէք: