Ելից գրքի մեկնություն 22։21

Ա․ Լոպուխին

Պանդուխտին մի՛ չարչարեք, մի՛ նեղեք նրան, որովհետև դուք ևս պանդուխտ էիք Եգիպտոսի երկրում: (Սինոդական թարգ․)[21]
   

   Եկվորների (Ելք 23:9, Ղևտ. 19:33, 25:35, Բ Օր. 10:19, Եր. 7:6, Մաղ. 3:5), այլ ազգերի ներկայացուցիչների հանդեպ մարդասիրական վերաբերմունքն իրենից ներկայացնում է «որովհետև դուք ևս պանդուխտ էիք Եգիպտոսի երկրում» համընդհանուր պատվիրանի («Մի արա ուրիշին այն, ինչը չես կամենում քեզ համար») մասնավոր կիրառում: Ինչպես երևում է Ղևտացվոց գրքի 19:33-34-րդ համարների վկայությունից՝ օրենքը ենթադրում է ոչ միայն խուսափել պանդուխտների հանդեպ վիրավորական և կողմնակալ վերաբերմունքից, այլև շատ ավելին, ավելի կոնկրետ՝ նրանց հանդեպ սեր ցուցաբերել՝ «սիրիր նրան այնպես, ինչպես ինքդ քեզ ես սիրում» (Ղևտ. 19:33-34):
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Պանդուխտին մի՛ չարչարէք, մի՛ նեղէք նրան, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում:
(Արարատ թարգ․) Օտարականին մի՛ չարչարիր և նրան նեղություն մի՛ պատճառիր, որովհետև դուք ևս օտարական էիք Եգիպտոսի երկրում:
(Գրաբար) Զպանդուխտն` մի չարչարիցէք` եւ մի նեղէք զնա, զի եւ դուք պանդուխտք էիք յերկրին Եգիպտացւոց: