Ա․ Լոպուխին
22-24․ Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջեք: [22] Բայց եթե տանջես նրանց, և նրանք բողոք բարձրացնելով դիմեն Ինձ, Ես կլսեմ նրանց աղաղակը։ Այնժամ կբորբոքվի Իմ բարկությունը ու Ես ձեզ կսպանեմ սրով, ձեր կանայք՝ այրի, և ձեր որդիներն էլ՝ որբ կլինեն: (Սինոդական թարգ․)
Դյուրությունը՝ ճնշելու այրի կնոջն ու որբին, որոնք իրենց պաշտպանող որևէ մեկին չունեն, օրինավոր պահանջներում նրանց մերժելը (Բ Օր. 27:19), նրանց սեփականությունը հափշտակելը (Ելք 10:2, Մաղ. 2:9), նրանց ստրուկ դարձնելը (Դ Թագ. 4:1) չպետք է խայթ լինեն եսասեր մարդկանց համար: Որբերի և այրիների պաշտպանը ընտանիքի մահացած ավագի փոխարեն համարվում է Ինքը՝ Աստված (Սաղմ. 67:6): Աստված կլսի նրանց, ինչպես և բոլոր կարիքավորների ողբը (Հոբ 34:28), և կպատժի մեղավորներին՝ նրանց կանանց այրիացնելով և զավակներին որբացնելով: Այրիների և որբերի հանդեպ մարդասիրական վերաբերմունքի հիմքում նույնպես ընկած է այն հանգամանքը, որը եկվորների հանդեպ ցուցաբերվող կարեկցանքի հիմքում էր (տե՛ս վերևում):
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ոչ մի այրի կնոջ կամ որբի մի՛ տանջէք:
(Արարատ թարգ․) Որբևայրուն և որբին բնավ մի՛ չարչարեք:
(Գրաբար) Զամենայն զայրի` եւ զորբ` մի չարչարիցէք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: