Ա․ Լոպուխին
26-27․ Եթե գրավ վերցնես քո հարևանի հագուստը, մինչև արևի մայր մտնելը վերադարձրու այն։ [26] Որովհետև միայն դա է նրա ծածկոցը, իր մարմնի հանդերձն է այն, ինչո՞վ պիտի պառկի: Եվ եթե նա Ինձ աղաղակի, կլսեմ, որովհետև Ես ողորմած եմ: (Սինոդական թարգ․)
Պարտքի հետ վճարման ապահովագրության համար պարտատիրոջը թույլ էր տրվում պարտապանից գրավ վերցնել, սակայն այս պարագայում ևս պարտատերը պետք է կարեկցանքով վերաբերվեր աղքատ պարտապանին: Պարտատերը չէր կարող պարտապանի տուն գնալ պարտքը վերցնելու համար. վերջինիս թույլատրվում էր ինքնուրույն ընտրել այն իրը, առանց որի նա հեշտությամբ տևական ժամանակ կարող էր ապրել (Բ Օր. 24:10-11): Իմիջիայլոց, այդպիսի իր էր համարվում նաև հագուստը, որը հաճախակի էր տրվում որպես գրավ (Հոբ 22:6, Առ. 20:16, 27:13, Ամ. 2:8): Այն պարտապանին վերադարձնելը կարեկցանք էր մերձավորի հանդեպ, որը հատուկ ծածկոց չուներ, որպեսզի չմրսեր սառնամանիքից արևելյան ցուրտ գիշերների ընթացքում (Հոբ 24:7):
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Եթէ գրաւ վերցնես մէկի բաճկոնը, մինչեւ արեւի մայր մտնելը վերադարձրո՛ւ այն,
(Արարատ թարգ․) Եթե գրավ առնես քո հարևանի հանդերձը, ապա մինչև արևի մայր մտնելը այն վերադարձրու,
(Գրաբար) Եւ եթէ գրաւեսցես զբաճկոն ընկերի քոյ, նախ քան զմտանել արեւու դարձուսցես անդրէն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: