Ելից գրքի մեկնություն 23։1

Ա․ Լոպուխին

Ականջ մի՛ դիր սուտ լուրերին, անօրենին ձեռք մի՛ մեկնիր, որպեսզի անիրավության վկա չդառնաս:
(Սինոդական թարգ․)[1]
   
   Մեղադրյալի հանդեպ արդարացի դատավճիռ կայացնելուն ոչ պակաս չափով խանգարում են նրա մասին հնչող տարբեր տեսակի չպարզաբանված, հորինված բամբասանքները: Այդ իսկ պատճառով հանուն արդարության չպետք է նրա հասցեին որևէ վատ լուր տարածել՝ ինչպես հորինված, այնպես էլ ուրիշներից լսած. չպետք է «լուր տարածող լինել ժողովրդի մեջ» (Ղևտ. 19:16, Առ. 10:18, Սաղմ. 100:5):

   «Մեծավորին» հաճոյանալու համար (Ղևտ. 19:15), որը ձգտում է կործանել անմեղ մեղադրյալին, չարժի օգնել նրան («ձեռք մեկնել»)՝ մեղադրյալի մասին սուտ մեղադրանքներ հնչեցնելով: Այդպիսի վկային սպասվում է օրենքով նախատեսված պատիժ (Բ Օր. 19:18-19, Առ. 19:5, 9):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Ականջ մի՛ դիր սուտ լուրերին: Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել:
(Արարատ թարգ․) Սուտ լուր մի՛ տարածիր, անօրենին ձեռք մի՛ մեկնիր, որպեսզի անիրավության վկա չդառնաս:
(Գրաբար) Եւ համբաւ սուտ` մի ընդունիցիս: Մի հաւանիցիս ընդ անիրաւի` լինել վկայ անիրաւ: