Ելից գրքի մեկնություն 24։13

Ա․ Լոպուխին

Եվ Մովսեսն ու նրա սպասավոր Հեսուն վեր կացան, և Մովսեսը ելավ Աստծո լեռը: (Սինոդական թարգ․)[13]
   
   Մովսեսի՝ Հեսու Նավեի հետ բարձրանալը դիտվում է որպես Աստծո նախախնամության դրսևորում, Նրա, Ով հնարավորություն է տալիս, որ արտահայտվի եբրայեցիների անհավատությունը։ Եթե Հեսու Նավեն մնար վրանում, ապա, ենթադրվում է, որ ժողովրդին թույլ չէր տա երկրպագել ոսկե հորթին։ Ինչպես որ կարելի է եզրակացնել տվյալ գլխի 2-րդ համարից, ինչպես նաև 33-րդ գլխի 11-րդ համարից՝ չնայած որ Հեսու Նավեն լեռան վրա էր, այդուհանդերձ Մովսեսի հետ նույն տեղում չի եղել։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Մովսէսն ու նրա սպասաւոր Յեսուն բարձրացան Աստծու լեռը:
(Արարատ թարգ․) Եվ Մովսեսն ու նրա սպասավոր Հեսուն վեր կացան, և Մովսեսը Աստծո լեռը ելավ:
(Գրաբար) Յարեաւ Մովսէս եւ Յեսու պաշտաւնեայ նորա, եւ ելին ի լեառնն Աստուծոյ: