Ա․ Լոպուխին
9-11. Այն ժամանակ Մովսեսը, Ահարոնը, Նադաբը, Աբիուդն ու Իսրայելի յոթանասուն ծերերը բարձրացան։ [9] Եվ տեսան Իսրայելի Աստծուն․ Նրա ոտքերի տակ ասես շափյուղյա սալահատակ լիներ և պայծառությամբ բուն երկնքի նման էր: Եվ Նա Իր ձեռքը չմեկնեց Իսրայելի որդիների ընտրյալների վրա։ Նրանք տեսան Աստծուն, կերան ու խմեցին։ (Սինոդական թարգ․)
Ժողովրդին՝ որպես կնքված ուխտի անդամ, թույլ է տրվում երկրպագել Տիրոջը։ Նրան հեռվից երկրպագելու նկատումը (Ելք 24:1), Տիրոջ ոտնատեղը տեսնելը (Ելք 10:10) և տեսնելուց հետո կենդանի մնալը (Ելք 10:11) ակնհայտորեն վկայում են, որ Տիրոջը ոչ հոգևոր առումով երկրպագողները ոչ միայն սոսկ պատկերացնում էին Նրան, այլև Նրա փառքն ու ներկայությունը տեսնում էին մարմնավոր աչքերով։ Սակայն, մյուս կողմից, Տիրոջ հայտնությունը նրանց առաջ ոչ թե անմիջապես Իր, այսինքն՝ Իր Բնության և ներքին Էության, այլ Իր փառքի հայտնությունն էր։ Բարձրացողները տեսնում էին Տիրոջ ոտնահետքերը միայն այն հայտնության մեջ, որում երևում էր աստվածային ներկայությունը։ Աստծուն պատկերացնելը չի ուղեկցվում պատկերացնողների մահվամբ, ինչը հրեա ժողովրդի հանդեպ Նրա բարեհաճության նշանն էր։
Եթե անցյալում, երբ ժողովուրդը, ուխտի անդամ չլինելով, չէր կարող լեռը բարձրանալ և կենդանի մնալ (Ելք 19:24), ապա այժմ Աստծո հետ միության արժանացած լինելով՝ նա մնում է ողջ և անվնաս։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Մովսէսը, Ահարոնը, Նաբադը, Աբիուդն ու իսրայէլացի ծերերից եօթանասուն տղամարդ բարձրացան
(Արարատ թարգ․) Այդժամ Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուդը և Իսրայելի ծերերից յոթանասուն հոգի ելան
(Գրաբար) Եւ ելին Մովսէս եւ Ահարոն, եւ Նաբադ եւ Աբիուդ` եւ եւթանասունք ի ծերոցն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: