Ելից գրքի մեկնություն 26։22

Ա. Լոպուխին

22-25․ Եվ խորանի ետևի՝ արևմտյան կողմում, վեց մույթ կպատրաստես: [22] Եվ վրանի ետևի կողմի անկյունների համար երկու մույթ կպատրաստես: Դրանք պետք է միավորվեն ներքևում, իսկ վերևում միացած լինեն մեկ օղակով: Երկուսն էլ թող այդպես լինեն երկու անկյուններում: Այսպիսով կստացվի ութ մույթ՝ իրենց տասնվեց արծաթե խարիսխներով։ Մեկ մույթի տակ՝ երկու խարիսխ, և մյուս մույթի տակ՝ երկու խարիսխ: (Սինոդական թարգ․)
   
   Հետևի կողմի ութ խարիսխներից վեցն ունեին նույն տեսքը, ինչ երկայնական պատերի խարիսխները, սակայն մյուս երկուսը տարբերվում էին մնացածից։ Դրանց մասին բնագիրը պատմում է հետևյալը. «Երկու մույթ կպատրաստես խորանի հետևի կողմի անկյունների համար»։ Ըստ առավել ճշմարտանման մեկնաբանության՝ այդ վայրն ունի այսպիսի իմաստ. անկյունային սյուները պետք է արտահայտեին կառուցողներին հայտնի ճարտարապետական զուգահեռությունը («երկվորյակություն», համընկնում՝ հունարեն “ἴσοι”  բառի թարգմանությունից)՝ սկսվելով հիմքից և այդպես շարունակվելով։ Այդուհանդերձ դրանք չպետք է իրենց տեսքից կորցնեին այն հատկանիշները, որոնք հատուկ էին մյուս խարիսխներին. ընդհակառակը. նրանք պետք է ունենային խարիսխների նույն, ամբողջական նշանակությունը և բոլոր մյուս խարիսխների նույնությամբ ենթարկվեին խորանը ամրացնելու ընդհանուր համակարգին՝ իրենց առանձին օղակները ի սպաս դնելով պտուտակների և օղակների ընդհանուր շարքին։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում վեց մոյթ կը դնես:
(Արարատ թարգ․) Եվ վրանի ետևի՝ արևմտյան կողմում, վեց տախտակներ կդնես:
(Գրաբար) Եւ յետուստ խորանին ի ծովակողմն կուսէ արասցես վեց սիւն: