Ա. Լոպուխին
Եվ սեղանը կդնես վարագույրի մյուս՝ դրսի կողմը, աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում, իսկ սեղանը՝ վրանի հյուսիսային կողմում: (Սինոդական թարգ․)[35]
Սրբության պարագաների մասին շարադրանքի մեջ խնկի զոհասեղանի մասին ասվում է, որ այն եղել է վարագույրի դիմաց՝ «կդնես պատվիրանները պարունակող տապանակի առջև գտնվող վարագույրի առաջ», «խունկ ծխելու ոսկե սեղանը կտեղավորես Ուխտի տապանակի առաջ» (Ելք 30:6, 40:5)։ Այն ինչ-որ իմաստով պատրաստում է ուխտի տապանակին մոտենալուն և զբաղեցնում է սրբությունից սրբությունների սրբություն տանող ճանապարհը։
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Զոհասեղանը կը դնես վարագոյրի դրսի կողմը, իսկ աշտանակը՝ զոհասեղանի դիմաց, վրանի հարաւային կողմում: Զոհասեղանը կը դնես վրանի հիւսիսային կողմում:
(Արարատ թարգ․) Եվ սեղանը կդնես վարագույրի մյուս՝ դրսի կողմը, աշտանակը՝ սեղանի դիմաց՝ վրանի հարավային կողմում, իսկ սեղանը՝ վրանի հյուսիսային կողմում:
(Գրաբար) Եւ դիցես զսեղանն արտաքոյ վարագուրին: Եւ զաշտանակն յանդիման սեղանոյն, ի կողմանէ խորանին ընդ հարաւ: Եւ զսեղանն դիցես ի կողմանէ խորանին ընդ հիւսւսի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: