Ա. Լոպուխին
Վարագույրի համար սատիմի փայտից հինգ սյուն կպատրաստես և դրանք կոսկեզօծես։ Դրանց խոյակները թող լինեն ոսկուց։ Դրանց կեռիկները կպատրաստես ոսկուց և դրանց համար հինգ պղնձե խարիսխներ կձուլես: (Սինոդական թարգ․)[37]
Արևելյան կողմում վարագույրը ամրացնելու նպատակով դրված են եղել հինգ փոքր սյուներ։ Քանի որ դրանցից յուրաքանչյուրին տրվել է մեկական հիմք, ապա այստեղից հետևում է, որ փոքր սյուները խարիսխներից նեղ են եղել։ Եվ իրապես, եթե դրանցից յուրաքանչյուրի լայնությունը հավասար լիներ 11 ½ կանգունի, ապա հինգ փոքր սյուները կսպառեին «սրբության» լայնության 7 ½ կանգունը, և մուտքի համար նախատեսված միջակայքերը չափազանց նեղ կլինեին։
--------------------------------
[37](Էջմիածին թարգ․) Առագաստի համար կարծր փայտից հինգ մոյթ կը պատրաստես եւ դրանք կ՚ոսկեզօծես: Դրանց խոյակները թող լինեն ոսկուց: Դրանց համար հինգ պղնձէ խարիսխ կը ձուլես»:
(Արարատ թարգ․) Եվ մուտքի վարագույրի համար սատիմի փայտից հինգ սյուներ կշինես ու դրանք կպատես ոսկով: Դրանց կեռիկները կպատրաստես ոսկուց և դրանց համար հինգ պղնձե խարիսխներ կձուլես:
(Գրաբար) Եւ արասցես վարագուրին հինգ սիւնակ յանփուտ փայտից. եւ աւծցես զնոսա ոսկւով: Եւ խոյակք նորա ոսկիք. եւ ձուլեսցես նոցա հինգ խարիսխ պղնձի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: