Ա․ Լոպուխին
Եվ հինգն առանձին կկցես, և վեց վարագույրները՝ առանձին։ Եվ վեցերորդ վարագույրը վրանի առջևի կողմից երկտակ կանես: (Սինոդական թարգ․)[9]
Հինգ կտորները գործված էին մեկ վարագույրի մեջ, իսկ մնացած վեցը՝ մեկ ուրիշի։ Վեցերորդ կտորն այս վարագույրի մեջ որոշակի նշանակություն ուներ։ Դրա մի կեսը, այսինքն՝ 2 կանգունը, համաձայն 12-րդ համարի նախատեսված էր Խորանի հետևի՝ արևմտյան կողմի համար։ Սրա շնորհիվ ծածկի 10½ մասը, որ 42 կանգուն լայնություն ուներ, ծածկում էր խորանի 40 կանգուն երկարությունը. 20 կանգունը օգտագործվում էր փակելու համար սրբությունը, 10-ը՝ սրբությունների սրբությունը, և 12-ը՝ արևմտյան կողմի 10 կանգունը ծածկելու համար։ Միայն 2 կանգուն էր անհրաժեշտ, որպեսզի այն ծածկվեր մինչև հատակը, ծածկվեին նաև այն սյուները, որոնք ծածկելու համար ներքին վարագույրները կարճ էին եղել։ Ըստ էության այդ երկու կանգունն օգտագործվել են մույթերի հաստությունը փակելու համար, և քանի որ ամենայն հավանականությամբ դրանք շատ էին, հետևաբար մնացած մասը ծալվում էր։ Վեցերորդ հատվածի մյուս, ավելացած կեսն իջեցված է եղել առաջինի վրա՝ խորանի արևելյան կողմը։ Ինչպես ոմանք կարծում են՝ այն հունական շինությունների մեջ ‘‘αἔτωμα’’ կոչվող հատվածն է եղել։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Հինգ շերտերը իրար կը միացնես առանձին եւ վեց շերտերը՝ առանձին: Վեցերորդ շերտը իբրեւ կրկնակի ծածկոց թող կախուի խորանի ճակատի կողմից:
(Արարատ թարգ․) Եվ հինգ վարագույրներն առանձին կկցես, և վեց վարագույրները՝ առանձին: Եվ վեցերորդ վարագույրը վրանի առջևի կողմից երկտակ կանես:
(Գրաբար) Եւ խառնեսցես ընդ միմեանս զհինգ փեղկն ի միասին, եւ զվեց փեղկն ի միասին: Եւ կրկնեսցես զվեցերորդ փեղկն առաջոյ կողմանէ խորանին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: