Ա. Լոպուխին
26-28․ Երկու ոսկե օղակներ էլ կպատրաստես և դրանք կամրացնես լանջապանակի ներքևի երկու ծայրերին՝ եփուդի ներսի կողմից։ [26] Երկու ոսկե այլ օղակներ կպատրաստես և դրանք կանցկացնես եփուդի երկու ուսերին՝ ներքևի կողմից՝ միմյանց դեմ դիմաց։ Դրա կոճակները թող լինեն եփուդի գոտու վրա։ Լանջապանակի ու եփուդի օղակների միջով կապույտ թել անցկացնելով՝ դրանք թող պինդ ամրացվեն իրար այնպես, որ լանջապանակը լինի եփուդի գոտու վրա և եփուդից չառանձնանա։ (Սինոդական թարգ․)
Նույն ոսկե օղակից ամրացվում էր նաև լանջապանակի ներքևի երկու անկյուններում, սակայն դրանք գտնվում էին ոչ թե դրա արտաքին կողմում, այլ՝ ներքին՝ դեպի եփուդը ձգվող հատվածում։ Իր հերթին վերջինս էլ իրեն ձգող գոտու տակ ամեն անկյունում ուներ մեկական օղակ՝ լանջապանակի ամեն օղակի դիմաց մեկ օղակ։ Լանջապանակի օղակը կապվում էր եփուդի օղակին թելով, և այդպիսով լանջապանակը չէր ընկնում եփուդից և չէր խախտում իր դիրքը։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Երկու ոսկէ օղակներ էլ կը պատրաստես եւ դրանք կ՚ամրացնես լանջապանակի ներքեւի երկու ծայրերին, վակասին կցուած եզրերին:
(Արարատ թարգ․) Եվ երկու ոսկե օղակներ կպատրաստես ու լանջապանակի ներսի կողմից կտեղադրես եփուդին կցված եզերքի երկու ծայրերին:
(Գրաբար) Եւ արասցես երկուս աւղս ոսկիս, եւ տացես զնոսա ի վերայ ծայրից տախտակին, առ եզերբն որ իցէ հանդէպ վակասին ի ներքոյ կողմանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: