Ա. Լոպուխին
Գլուխն անցկացնելու համար թող դրա մեջտեղում մի բացվածք լինի: Բացվածքի շուրջը թող զրահի բացվածքի պես հյուսված մի երիզ լինի, որ այն չպատռվի:
Այս զգեստը միացվող կամ կոճկվող չէր, այլ ամբողջական, գլխի համար վերին հատվածում բացվածք ունեցող։ Բացվածքը ոչ թե պետք էր պարզապես կտրել, այլ այն պետք էր պատրաստել զգեստի կտորով, որն ամբողջությամբ գործվածք է եղել (Ելք 39:22): Որպեսզի բացվածքը չպատռվի, այն ամրացվել է կարերով (Ելք 39:23):
--------------------------------
[31](Էջմիածին թարգ․) Դրա վերին մասը շուրջանակի կլոր կտրելով՝ բացուածք կը թողնես: Միացման տեղերը ամբողջական՝ մէկ կտոր թող լինեն, որպէսզի այդ զգեստը չպատռուի:
(Արարատ թարգ․) Եվ գլուխն անցկացնելու համար թող դրա մեջտեղում մի բացվածք լինի: Բացվածքի շուրջը թող զրահի բացվածքի պես հյուսված մի երիզ լինի, որ այն չպատռվի:
(Գրաբար) եւ զաւձիսն գրապանաւ արարեալ, բոլորակ ձեւեսցես շուրջանակի` գործ անդուածոյ: Եւ զխառնուածսն անկեալ անդստին ի նմանէ. զի մի արատիցի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: