Ա. Լոպուխին
40-41․ Եվ Ահարոնի որդիների համար կպատրաստես շապիկներ ու գոտիներ: Եվ նրանց համար խույրեր կպատրաստես պատվի ու փառքի համար: [40] Դրանք կհագցնես քո եղբայր Ահարոնին ու նրա որդիներին։ Կօծես նրանց, կնվիրագործես նրանց ձեռքերն ու կսրբագործես նրանց, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն։ (Սինոդական թարգ․)
Քահանայական շապիկների և գոտիների մասին լռությունը հիմք է տալիս կարծելու, որ դրանք չեն տարբերվել քահանայապետի համապատասխան զգեստներից (հմմտ. Ելք 39:27)։ Իսկ ահա քահանայական ժապավենի անվանումը՝ «միգբաա» (Ելք 39:28, Ղևտ. 8:13), տարբերվում է քահանայապետական խույրի «միցնեֆեթ» անվանումից, որն էլ իր հերթին խոսում է դրանց կառուցվածքային և արտաքին տարբերությունների մասին։
--------------------------------
[40](Էջմիածին թարգ․) Ահարոնի որդիների համար պատմուճաններ, գօտիներ եւ խոյրեր կը պատրաստես պատուի եւ փառքի համար:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնի որդիների համար կպատրաստես շապիկներ ու գոտիներ: Եվ նրանց համար խույրեր կպատրաստես պատվի ու փառքի համար:
(Գրաբար) Եւ որդւոցն Ահարոնի արասցես պատմուճանս, եւ կամարս, եւ խոյրս. ի պատիւ եւ ի փառս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: