Ելից գրքի մեկնություն 29։30

Ա. Լոպուխին

30-33.  Իր որդիներից իրեն փոխարինող քահանան պետք է յոթ օր հագնի դրանք և ապա մտնի վկայության խորան՝ սրբարանի մեջ պաշտամունք կատարելու համար: [30] Կվերցնես նվիրագործության խոյը ու դրա միսը կեփես սուրբ վայրում: Եվ Ահարոնն ու նրա որդիները խորանի մուտքի մոտ պետք է ուտեն խոյի միսը և սակառում եղած հացը: Այն բաները, որ իրենց ձեռնադրության ու սրբագործության համար որպես քավություն ծառայեցին, որևէ օտարական թող դրանցից չուտի, որովհետև դրանք սրբություններ են: (Սինոդական թարգ․)
   
   Ինչպես խաղաղության համար կատարված ցանկացած զոհաբերություն, այնպես էլ այս նվիրաբերման զոհաբերությունն ավարտվեց ճաշակմամբ (հմմտ. Ղևտ. 7-15 և այլն): Եվ եթե ճաշակումը արտահայտում էրհաղորդակցման իմաստը , ապա այս պարագայում մատնանշվում է այն, որ Ահարոնն ու նրա որդիները հատուկ քահանայական հաղորդակցության մեջ էին մտնում Աստծո՛ հետ, ուստի այդ հաղորդակցության շնորհներին ու օրհնությանը բաժնեկից չէր կարող լինել ոչ ոք՝ բացառությամբ մաքրված քահանաների: Այդ իսկ պատճառով ոչ մի օտար մարդ չէր կարող այն ճաշակել:
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Եօթը օր այդ զգեստները թող հագնի այն քահանան, որը նրա որդիներից լինելով՝ պիտի փոխարինի նրան, որպէսզի վկայութեան խորան մտնի սրբարանում պաշտամունք կատարելու համար:
(Արարատ թարգ․) Իր որդիներից իրեն փոխարինող քահանան պետք է յոթ օր հագնի դրանք և ապա մտնի վկայության խորան՝ սրբարանի մեջ պաշտամունք կատարելու համար:
(Գրաբար) Զեւթն աւր զգենուցու զայն քահանայն որ փոխանակ նորա կայցէ յորդւոց իւրոց. որ մտանիցէ ի խորանն վկայութեան պաշտել ի սրբութեանսն: