Ելից գրքի մեկնություն 29։38

Ա. Լոպուխին

38-39. Եվ սա է, որ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես, ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ: [38] Մի գառը կմատուցես առավոտյան և մյուս գառը՝ երեկոյան: (Սինոդական թարգ․)
   
   Զոհասեղանը սրբագործելու պատվիրանից հետո 38-46-րդ համարներում տրվում է հրահանգ այն մասին, թե ամեն օր ինչպիսի զոհաբերություններ պետք է կատարվեն այնտեղ, քանզի միայն այդ սրբարանը և սրբագործված անձինք են սրբագործության արժանանում:

   Ամենօրյա ողջակեզի համար (Ելք 29:42) հրահանգվում է մատուցել մեկ տարեկան երկու գառ (հմմտ. Թվ. 28:3 և այլն), որոնցից մեկը պետք է մատուցվի առավոտյան, օրվա սկզբին՝ ժամը յոթին, իսկ մյուսը՝ երեկոյան («երեկոների միջև»՝ տե՛ս Ելք 12:6): Ինչպես օրվա սկիզբը, այնպես էլ ավարտը սրբագործվում են Աստծուն ամբողջական կերպով հավատարիմ լինելու դրսևորումով:
--------------------------------
[38](Էջմիածին թարգ․) «Ահա թէ ինչ պիտի զոհես զոհասեղանի վրայ. մշտնջենապէս, ամէն օր մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ պիտի զոհես զոհասեղանի վրայ. դա մշտնջենական զոհաբերութիւն է լինելու:
(Արարատ թարգ․) Եվ սա է, որ պիտի մատուցես զոհասեղանի վրա. մշտապես, ամեն օր՝ մեկ տարեկան երկու գառ:
(Գրաբար) Եւ այս ինչ իցէ զոր առնիցես ի վերայ սեղանոյն: Երկուս գառինս տարեւորս անարատս` առ աւր ի վերայ սեղանոյն յաճախութեամբ. զի պտուղ յաճախութեան է: