Ա. Լոպուխին
19-21․ Եվ թող Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը: [19] Երբ վկայության խորան մտնեն կամ երբ մոտենան զոհասեղանին Տիրոջը զոհ մատուցելու համար, թող լվացվեն ջրով, որ չմեռնեն: Թող այդպես լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը, որ չմեռնեն: Եվ թող դա հավիտենական կանոն լինի նրանց համար, թե՛ Ահարոնի և թե՛ իր սերնդի համար իրենց ազգերի մեջ»: (Սինոդական թարգ․)
Սուրբ վայրի հանդեպ պատկառանքը՝ «երբ նրանք պետք է մուտք գործեն վկայության խորան», ինչպես նաև հարգական վերաբերմունքը կատարվող գործողության սրբության հանդեպ՝ «երբ պետք է անցնեն զոհաբերության» (խոսքի համատեքստից ելնելով՝ խնկարկության խորանի մոտ), պահանջում է ֆիզիկական մաքրություն: Դրա հանդեպ անուշադրությունը և սրբության նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունքի ցուցաբերումը պատժվում է մահվամբ:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով կը լուանան իրենց ձեռքերն ու ոտքերը.
(Արարատ թարգ․) Եվ թող Ահարոնն ու նրա որդիները դրանով լվանան իրենց ձեռքերն ու ոտքերը:
(Գրաբար) Եւ լուասցեն Ահարոն եւ որդիք նորա ի նմանէ զձեռս եւ զոտս իւրեանց,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: