Ելից գրքի մեկնություն 30։26

Ա. Լոպուխին

26-29․ Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը: [26] Զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը: Ողջակեզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Եվ կսրբագործես դրանք, որ սրբազնագույն լինեն, ինչ որ դիպչի դրանց, սուրբ պիտի դառնա: (Սինոդական թարգ․)
   
   Թվարկված իրերի՝ մյուռոնով օծումը դրանք առանձնացնում էր առօրյա կիրառման համար նախատեսված իրերի շարքից: Մյուռոնը ծառայում էր որպես տեսանելի նշան Աստծո՝ օծված իրերին հատուկ նշանակություն և զորություն տալու մասին պատվիրանի, զորություն, որն այդ իրերն իրենք իրենցով չէին կարող ունենալ։
--------------------------------
[26](Էջմիածին թարգ․) Դրանով կ՚օծես վկայութեան խորանը, վկայութեան տապանակը,
(Արարատ թարգ․) Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը,
(Գրաբար) Եւ աւծցես ի նմանէ զխորանն վկայութեան, եւ զտապանակն վկայութեան.