Ա. Լոպուխին
Եվ Տերը դեմառդեմ խոսում էր Մովսեսի հետ, ինչպես որ մեկն իր ընկերոջ հետ է խոսում: Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս: (Սինոդական թարգ․)[11]
Քանի որ, ըստ Տիրոջ իսկ խոսքերի, մարդը չէր կարող տեսնել Աստծո դեմքը և կենդանի մնալ (Ելք 33։20), ուստի այս համարը արտահայտում է Մովսեսի այն բարձր բարոյական կատարելությունը, որի արդյունքում նրան թույլատրվում էր մտովի և բարոյապես մոտենալ ամենայն իմաստության Ակունքին և այդ հարաբերության արդյունքում ճաշակեր գերմարդկային իմաստությունը: Մովսեսի մտերմությունը Հեսու Նավեի հետ վերջինիս նախապատրաստում էր հրեա ժողովրդի ապագա առաջնորդությանը:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Տէրը Մովսէսի հետ խօսում էր դէմ յանդիման, ինչպէս մէկը կը խօսէր իր բարեկամի հետ, եւ ապա Մովսէսը վերադառնում էր բանակատեղի: Բայց նրա սպասաւոր Յեսուն՝ Նաւէի որդին, վրանից դուրս չէր գալիս:
(Արարատ թարգ․) Եվ Տերը դեմառդեմ խոսում էր Մովսեսի հետ, ինչպես բարեկամի հետ: Ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի, բայց նրա ծառան՝ Նավեի որդի պատանի Հեսուն, վրանից դուրս չէր գալիս:
(Գրաբար) Եւ խաւսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման. որպէս ոք զի խաւսիցի ընդ բարեկամի իւրում. եւ դառնայր ի բանակ անդր: Բայց պաշտաւնեայ նորա Յեսու որդի Նաւեայ ոչ ելանէր ի խորանէ անտի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: