Ելից գրքի մեկնություն 34։30

Ա. Լոպուխին

30-32․ Եվ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա դեմքը փայլում էր, և վախենում էին մոտենալ նրան: [30] Եվ Մովսեսը կանչեց նրանց, և նրա մոտ եկան Ահարոնը և ժողովրդի բոլոր առաջնորդները, ու Մովսեսը խոսեց նրանց հետ: Այդ ամենից հետո նրան մոտեցան Իսրայելի բոլոր որդիները, և նա պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա: (Սինոդական թարգ․)
   
   Սինա լեռան վրա օրենքի տվչության ժամանակ ժողովուրդը չէր կարողանում դիմագրավել Բարձրյալի՝ իրենց մոտ լինելուն, այդ իսկ պատճառով [ժողովուրդը] խնդրեց Մովսեսին,  որպեսզի վերջինս խոսի իրենց հետ Աստծո փոխարեն (Ելք 20:19): Այժմ նրանք տեսնում են Աստծուն մարգարեի դեմքի փայլատակման միջոցով և չեն համարձակվում մոտենալ նրան, ինչպես որ չէին համարձակվում մոտենալ լեռանը (Ելք 20:18):
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Ահարոնն ու բոլոր իսրայէլացիները, տեսնելով Մովսէսի ճառագող երեսը, վախեցան մօտենալ նրան:
(Արարատ թարգ․) Եվ Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլ էր, ու վախեցան նրան մոտենալ։
(Գրաբար) Եւ ետես Ահարոն եւ ամենայն որդիքն Իսրայէլի զՄովսէս. եւ էր փառաւորեալ տեսիլ գունոյ երեսաց նորա. եւ երկեան մերձենալ ի նա: