Ելից գրքի մեկնություն 36։35

Ա. Լոպուխին

35-36․ Եվ վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից և հմտությամբ այն ասեղնագործեց քերովբեներով: [35] Եվ դրա համար սատիմի փայտից չորս սյուներ պատրաստեց և դրանք պատեց ոսկով․ դրանց խոյակները ոսկուց էին, որոնց համար չորս արծաթե պատվանդաններ ձուլեց: (Սինոդական թարգ․)
   
   Նկարագրվում է Սրբություն Սրբոցը Սրբարանից տարանջատող վարագույրի պատրաստումը:

Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 26։31-33
--------------------------------
[35](Էջմիածին թարգ․) Կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւից եւ նրբահիւս բեհեզից վարագոյր պատրաստեց: Այն զարդարեց ասեղնագործուած քերովբէով
(Արարատ թարգ․) Եվ վարագույրը պատրաստեց կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից: Այն պատրաստեց հմուտ կտավագործի արհեստով՝ պատկերված քերովբեներով:
(Գրաբար) Եւ արար վարագոյր ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ. գործ անկուածոյ գործեաց զնա քերոբ: