Ա. Լոպուխին
32-43. Այսպիսով ավարտվեցին վկայության խորանի բոլոր գործերը: Իսրայելի որդիներն արեցին այդ ամենը. ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, այդպես էլ արեցին։ [32] Եվ Մովսեսի մոտ բերեցին վկայության խորանը, ծածկը և նրա ամբողջ սպասքը, դրա ճարմանդները, դրա տախտակները, դրա նիգերը, սյուներն ու խարիսխները: Խոյի կարմիր ներկված մորթիներից և կապույտ ներկված մորթիներից պատրաստված ծածկոցները, ծածկող վարագույրը: Վկայության տապանակը, դրա ձողերն ու կափարիչը: Զոհասեղանն իր բոլոր պարագաներով և առաջավորության հացը: Մաքուր ոսկուց աշտանակն իր ճրագակալներով, կանթեղներով ու դրա բոլոր պարագաներով, լուսավորության ձեթը: Ոսկե զոհասեղանը, օծության յուղը, անուշահոտ խունկը, խորանի մուտքի վարագույրը: Պղնձե զոհասեղանը, դրա պղնձե կասկարան, դրա ձողերն ու բոլոր գործիքները, ավազանն ու դրա պատվանդանը: Գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, գավթի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը, վկայության խորանի ամբողջ սպասքը ծառայություն մատուցելու համար: Սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայության համար նախատեսված զգեստները։ Իսրայելի որդիները բոլոր գործերն արեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Մովսեսը տեսավ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպես, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին. այդպես էլ էին արել։ Եվ Մովսեսն օրհնեց նրանց։ (Սինոդական թարգ․)
Մովսեսը պարբերաբար ստուգում և հսկում էր այն աշխատանքների ընթացքը, որոնք կատարելու հրամանը Տիրոջից էր ստացել. «Ուշադի՛ր եղիր, կանես ըստ այն օրինակի, որ քեզ ցույց տրվեց լեռան վրա» (27:8):
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները,
(Արարատ թարգ․) Այսպիսով ավարտվեցին խորանի, այսինքն՝ վկայության խորանի բոլոր գործերը: Եվ Իսրայելի բոլոր որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին: Ամեն բան այդպես արեցին:
(Գրաբար) Եւ բերին զպատմուճանն առ Մովսէս ի խորանն. եւ զյարկն` եւ զամենայն զկահ նորա. զառանցսն եւ զտախտակս նորա. եւ զպարզունակս նորա. եւ զսիւնակս նորա. եւ զխարիսխս նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: