Ելից գրքի մեկնություն 39։8

Ա. Լոպուխին

8-20. Եվ հմուտ կտավագործի վարպետությամբ պատրաստեց լանջապանակը՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և նրբահյուս բեհեզից, ինչպես որ եփուդը: [8] Այն քառակուսի էր։ Լանջապանակը կրկնածալ արեցին. այն ուներ մի թզաչափ երկարություն ու մի թզաչափ լայնություն, և այն երկտակ էր։ Եվ դրա վրա չորս շարքով ակնաքարեր ամրացրին: Առաջին շարքում՝ սարդիոն, տպազիոն և զմրուխտ․ դա առաջին շարքն էր։ Երկրորդ շարքում՝ նռնաքար, շափյուղա և ադամանդ։ Երրորդ շարքում՝ մեղեսիկ, ագաթ և սուտակ։ Չորրորդ շարքում՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս․ դրանք ագուցված էին ոսկե խորշերի մեջ: Ակնաքարերն ըստ Իսրայելի որդիների անունների էին։ Դրանք տասներկուսն էին՝ ըստ Իսրայելի որդիների անունների: Նրանց անունները դրոշմի պես փորագրված էին՝ ըստ տասներկու ցեղերից յուրաքանչյուրի անվան: Լանջապանակի վրա մաքուր ոսկուց ոլորված հյուսկեն շղթաներ պատրաստեցին։ Եվ երկու ոսկե խորշեր և երկու ոսկե օղակներ պատրաստեցին ու երկու օղակները լանջապանակի երկու ծայրերին ամրացրին: Եվ այն երկու հյուսված ոսկե շղթաներն անցկացրին լանջապանակի ծայրերին եղած երկու օղակների միջով: Իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մեջ և երեսի կողմից դրանք ամրացրին եփուդի ուսակալներին: Պատրաստեցին նաև ոսկե երկու այլ օղակներ և լանջապանակի ներսի կողմից ամրացրին եփուդին կցված մասի երկու ծայրերին։ Նաև պատրաստեցին ոսկե երկու այլ օղակներ ու դրանք ամրացրին եփուդի երկու ուսակալների տակից՝ դրա առջևի կողմի կցվածքի մոտ՝ եփուդի գոտու վրայից: Եվ լանջապանակն իր օղակներից կապույտ մի երիզով կապեցին եփուդի օղակներից, որ այն եփուդի գոտու վրա լինի, և լանջապանակը եփուդից չառանձնանա, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին: (Սինոդական թարգ․)
   
   Դատաստանի լանջապանակի պատրաստումը:
   Տե՜ս Ելից գրքի մեկնություն գլուխ 28:15-28
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել:
(Արարատ թարգ․) Եվ հմուտ կտավագործի վարպետությամբ պատրաստեցին լանջապանակը՝ ոսկե, կապույտ, ծիրանագույն, մուգ կարմիր կտավներից և մանած նրբահյուս բեհեզից, ինչպես որ եփուդը:
(Գրաբար) Եւ արար զտախտակն գործ անկուածոյ նկարակերպ ըստ գործոյ վակասին, յոսկւոյ, եւ ի կապուտակէ, եւ ի ծիրանւոյ, եւ ի կարմրոյ մանելոյ, եւ ի բեհեզոյ նիւթելոյ: