Ա. Լոպուխին
3-13. Եվ կդնես այնտեղ վկայության տապանակը, և տապանակը կծածկես շղարշով: [3] Եվ ներս կբերես սեղանը ու դրա վրա կդասավորես բոլոր իրերը, ներս կբերես աշտանակը և դրա վրա կդնես ճրագամանները: Եվ խնկարկության ոսկե զոհասեղանը կդնես ուխտի տապանակի դիմաց և վկայության խորանի մուտքը կծածկես վարագույրով: Եվ ողջակեզների զոհասեղանը վկայության խորանի մուտքի մոտ կդնես: Եվ ավազանը կդնես վկայության խորանի և զոհասեղանի միջև և այն ջրով կլցնես: Եվ խորանի շուրջը կկանգնեցնես գավիթը և գավթի մուտքը կծածկես վարագույրով: Եվ վերցնես օծության յուղը ու կօծես խորանը և նրանում եղած ամեն բան: Եվ կսրբագործես այն իր բոլոր պարագաներով հանդերձ, որ սուրբ լինեն: Կօծես ողջակեզների զոհասեղանը և դրա ողջ սպասքը, կսրբագործես զոհասեղանը և այն առավել քան սուրբ կլինի: Եվ կօծես ավազանն ու դրա պատվանդանը և կսրբագործես այն: Եվ Ահարոնին ու նրա որդիներին կբերես վկայության խորանի մուտքի մոտ և նրանց կլվանաս ջրով: Եվ Ահարոնին կհագցնես սրբազան զգեստները և կօծես նրան, կսրբագործես նրան, որպեսզի Ինձ համար քահանայություն անի: Նրա որդիներին նույնպես կբերես ու նրանց շապիկներ կհագցնես:Եվ կօծես նրանց այնպես, ինչպես օծեցիր նրանց հորը, որպեսզի Ինձ համար քահանայություն անեն, և նրանց օծումն իրենց սերունդների մեջ թող լինի հավիտենական քահանայության համար: (Սինոդական թարգ․)
Կրկնվում է նախկինում տրված պատվիրանը (Ելք 30:25-30):
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) այնտեղ կը դնես վկայութեան տապանակը եւ տապանակը կը ծածկես վարագոյրով:
(Արարատ թարգ․) Վկայության տապանակը կդնես նրա մեջ ու այն կծածկես վարագույրով:
(Գրաբար) Եւ դիցես անդ զտապանակն վկայութեան. եւ ծածկեսցես զտապանակն վարագուրաւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: