Ելից գրքի մեկնություն 7։13

Ա․ Լոպուխին

Փարավոնի սիրտը կարծրացավ, ու նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը: (Սինոդական թարգ․)[13]
   
   Փարավոնն իր ուշադրուդրունը սևեռեց նշանի միայն առաջին հատվածի վրա՝ տեղի չտալով երկրորդ հատվածի առջև, և այդ իսկ պատճառով Մովսեսի մեջ իր կախարդների նկատմամբ որևէ գերազանցություն չտեսնելով՝ շարունակեց համառել:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կարծրացաւ փարաւոնի սիրտը, եւ նա չլսեց նրանց, ինչպէս որ ասել էր Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ փարավոնի սիրտը կարծրացավ, ու նա չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը:
(Գրաբար) Եւ կարծրացաւ սիրտն փարաւոնի, եւ ոչ լուաւ նոցա` որպէս խաւսեցաւ Տէր: